Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով նորանշանակ մարզպետին։ Հիշեցնենք, նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը այժմ ՏԿԵ նախարար է։ «Պարոն Մեխակյանը Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն էր, դրանից առաջ ԱԺ պատգամավոր, դրանից առաջ Արմավիրի մարզպետի տեղակալ»,- ներկանացրեց Փաշինյանը՝ նշելով, որ իրենց թիմը համալրվում է երիտասարդ, փորձառու կադրերով։
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: