ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ»․ Ալիև
11:48, 05.12.2024 | mamul.am
5450 | 3

Հայաստանը պետք է երկխոսություն սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում անցկացվող «Վերադարձի իրավունք. Արդարություն Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» միջազգային համաժողովի ժամանակ:
«Արևմտյան Ադրբեջանում՝ ներկայիս Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից: Հարյուր հազարավոր ադրբեջանցիների սարսափելի տեղահանումների մի քանի փուլերից հետո Հայաստանում չի մնացել ոչ մի ադրբեջանցի, և այն վերածվել է միաէթնիկ պետության», - ասել է նա։
Միջոցառմանը մասնակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, նախկին ԱԳՆ Չավուշօղլուն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին