Ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայում այսօր ընթանում է մի գործողություն, որը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ, որտեղ փորձում է իր ազդեցության գոտին ընդլայնել Թուրքիան։ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատումը։ Որքան էլ մեզ թվա, թե մենք զերծ ենք Մերձավոր Արևելքում կատարվողից, այն իրականում ուղիղ կապ ունի մեզ հետ, մեր աշխարհաքաղաքական դերակատարության հետ, ընդհանրապես, մեր խաղաղ գոյակցության հետ։ Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի, որտեղ ընդգրկվելու են բոլորը այս տարածաշրջանում։ Էրդողանի նկրտումներն այն է, որ ինքը դառնա ոչ միայն ողջ թյուրքալեզու պետությունների միասնական հայրը, այլ նաև մուսուլմանական, մահմեդական աշխարհի հայրը։ Թերևս այսօր Էրդողանը օգտվում է Ռուսաստանի այն վիճակից, որում գտնվում է Ռուսաստանը և հենց Ռուսաստանի աջակցությունը վայելող, Ռուսաստանի լոյալության տակ գտնվող, վերջապես Ռուաստանի ամենաուղիղ ազդեցության տակ գնվող Մերձավոր Արևելյան երկրում՝ Սիրիայում , հաստատել ոչ ավել, ոչ պակաս թուրքական իշխանություն, որն ուղիղ ենթարկվելու է Թուրքիայի իշխանությանը։ Հատկանշական է, որ Էրդողանը Սիրիա է գործուղել այնպիսի խառնամբոխ, որոնց կազմում են գտնվում ՌԴ-ի կազմում գնտվող մուսուլմանական հանրապետությունների ներկայացուցիչներ։ Այս կերպ Էրդողանը լուծում է մի շատ կարևոր խնդիր արդեն հետագայի համար, այդ խառնամբոխից ձևավորում է փորձառու հրամանատարներ, ովքեր գործի են դրվելու արդեն ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Կովկասում ընդհանրապես։ |
Բաժանորդագրվել լրահոսին