ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Անդրանիկ Թևանյանը ամփոփեց տրանսպորտի թանկացման դեմ ստորագրահավաքի արդյունքները
15:06, 05.12.2024 | mamul.am
1130 | 0

«Մայր Հայաստան»-ը քաղաքացիական նախաձեռնություն էր սկսել՝ ստորագրահավաք՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացմանը: Այսօր «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ թևանյանը ամփոփում է ստորագրահավաքի արդյունքները:

«Անհրաժեստ էր 1200-ի կարգի ստորագրություն, բայց մենք կրկնակիից ավել հավաքեցինք՝ 17000 ստորագրություն: Օրենքը նախատեսում է, որ եթե նախագիծը՝ մեր մշակած տրանսպորտի գնի վերաբերյալ, որը արդեն քաղաքացիների անունից է լինելու, մերժվի, ապա հարցը, օրենքով սահմանված կարգով, կարող է արդեն դրվել հանրաքվեի, և այդ դեպքում անհրաժեշտ է լինելու Երևանում գրանցված ընտրական իրավունք ունեցողների 10 տոկոսի մասնակցությունը ստորագրությանը, որից հետո արդեն հարցը կդրվի հանրաքվեի»,- նշեց Թևանյանը:

Անդրանիկ Թևանյանը ամփոփեց տրանսպորտի գների բարձրացման դեմ ստորագրահավաքի արդյունքները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին