ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը վթարի է ենթարկվել
15:36, 05.12.2024 | mamul.am
3347 | 0

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը: Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին