Այսօր «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը այցելել էր «Կամք» նախաձեռնության անդամներին և քաղաքացիներին, ովքեր օրեր շարունակ Կառավարության շենքի դիմաց գերիների վերադարձի պահանջով նստացույց են անում։ «Մեր Եսային, ում անդամահատել էին, աղջիկ է ունեցել, անունը Շուշան են դրել»,- ասաց Սրբազանը։ Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով Եսայի Քարամյանը վնասել է ձեռքի դաստակը՝ կորցնելով մատները։ |
Բաժանորդագրվել լրահոսին