ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Նիկոլը, Արցախը հանձնելով, գոյաբանական վտանգի առջև կանգնեցրեց ՀՀ-ն»․ Մետաքսե Հակոբյան
01:24, 06.12.2024 | mamul.am
1132 | 0

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի բռնապետը ջախջախեց նիկոլի ու քպ-ի «ամենահիմնավոր» պնդումները. «Արցախը տանք, որ Հայաստան մնա», «150 հազար արցախցիներին զոհաբերենք, որ 3 միլիոն հայ ապրի»։ Բացահայտեց նաև նիկոլների «խաղաղության պայմանագրի» օրակարգն ու ադրբեջանի պահանջները. «Ժամանակակից Հայաստանի տարածքում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների և բռնի կերպով վտարվել իրենց պատմական հայրենիքից»։
Իսկ իրականում, Նիկոլը Արցախը հանձնելով, գոյաբանական վտանգի առջև կանգնեցրեց Հայաստանի Հանրապետությունը։
Մինչ չարաբաստիկ 2018-ը, հաղթանակած ու արժանապատիվ ազգի մասնիկն էի, հիմա՝ իշխանազավթերի կարգած ազգ-նահատակի։
Մեզ իրոք փրկություն է պետք…փրկություն այս իշխանություններից և դա միակ ճանապարհն է ապրելու…
Ես այլ անելիք չունեմ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին