ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քաղաքային «իշխանության» հերթական գլուխգործոցը»․ Գևորգ Ստեփանյան
16:48, 05.12.2024 | mamul.am
1598 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքային 9%~ոց «իշխանության» հերթական գլուխգործոցը։
Երևան քաղաքի ամանորյա զարդարանքի վրա քաղաքացիների վճարած հարկերից «ծախսել» են 550մլն դրամ կամ մոտ 1մլն 350.000$։
Շենգավիթ վարչական շրջան, Գ.Նժդեհ հրապարակ տեղդրել են «տոնածառ» ու անհասկանալի զարդարանքներ, նկարը էս պահին արված։
Վերջին 7տարիներին նույն ԱՆՃԱՇԱԿ ու ճղճիմ զարդարանքը, ոչ մի փոփոխություն։
550մլն դրամ մսխել ու զարդարել միայն փոքր Կենտրոնը, իսկ մնացած վարչական շրջանները անտեսել ու գցել հետին պլան։
Շենգավիթը ունի հարյուր հազար ավել բնակչություն՝ բոլորի վճարած հարկերի ու տուրքերի շնորհիվ եք շրջագայում ու ապահովվում ձեր արդեն բարեկեցիկ կյանքը։
Ձեզ հասկանալի բառերով ասե՛մ, դուք իշխանության եք եկել ոչ թե միայն մեկ սվիտրով, այլ ճղճղած Եղվարդի բոթասներն էլ հետը բոնուսով։
Երևանցին ձեզ տվել է արդեն պատասխան, ընենց ա մերժել մինչև հիմա խելքի չեք գալիս»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին