Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, արձագանքելով լրագրողի «իշխանությունները ասում են՝ մենք ընդդիմություն չունենք, սպառված են այլևս» մտքին, ասաց. «Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է, ժողովրդի հսկայական մասն է իրենց ընդդիմությունը, իրենց վարքի, քաղաքականության, ամեն ինչի ընդդիմությունը: Էն ատելությությունը, որ իրենք սերմանել էին ուրիշների դեմ, հիմա իրենց դեմ է դարձել ամբողջությամբ»: Սրբազանը նշեց, որ չկա որևէ հարց, որ այս իշխանությունները ուղղակի ժողովրդին ծառայելու նպատակով արած լինեին. «Ես քայլում եմ փողոցով, մարդկանց դեմքերին եմ նայում, նրանք հոգնած, կքած, վարկերով, մտահոգություններով կքած: Ի՞նչ հարց կա, որ այս ժողովրդին ուղղակի ծառայելու նպատակով է արված. ոչ մի: Ոչ պետական պարտքի իմաստով, ո՛չ տնտեսական խնդիրներով, ո՛չ սոցիալական, ո՛չ անվտանգության խնդիրներով»: |
Բաժանորդագրվել լրահոսին