ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է». Բագրատ Սրբազան
17:18, 05.12.2024 | mamul.am
855 | 0

Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, արձագանքելով լրագրողի «իշխանությունները ասում են՝ մենք ընդդիմություն չունենք, սպառված են այլևս» մտքին, ասաց. «Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է, ժողովրդի հսկայական մասն է իրենց ընդդիմությունը, իրենց վարքի, քաղաքականության, ամեն ինչի ընդդիմությունը: Էն ատելությությունը, որ իրենք սերմանել էին ուրիշների դեմ, հիմա իրենց դեմ է դարձել ամբողջությամբ»: Սրբազանը նշեց, որ չկա որևէ հարց, որ այս իշխանությունները ուղղակի ժողովրդին ծառայելու նպատակով արած լինեին. «Ես քայլում եմ փողոցով, մարդկանց դեմքերին եմ նայում, նրանք հոգնած, կքած, վարկերով, մտահոգություններով կքած: Ի՞նչ հարց կա, որ այս ժողովրդին ուղղակի ծառայելու նպատակով է արված. ոչ մի: Ոչ պետական պարտքի իմաստով, ո՛չ տնտեսական խնդիրներով, ո՛չ սոցիալական, ո՛չ անվտանգության խնդիրներով»:

«Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է». Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին