ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-8 °C
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին փաստաթուղթ Հայաստանից չենք ստացել». Լավրով
18:00, 05.12.2024 | mamul.am
2060 | 1

«Ո՛չ, Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ փաստաթուղթ չի ստացվել։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում, բայց համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում առավելագույնս օգտագործել անդամակցությունը ՀԱՊԿ-ին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեի իր ելույթում ասել էր․ «Ինչպես արդեն ասել ենք՝ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում է, թող որոշեն: Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթերի մշակմանը, ոչ քննարկմանը, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ վերաբերմունք ենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում են, թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, վետո չենք դնում: Եվ դա էլ` մեր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով: Անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին