Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում, ԱՄՆ պետքարտուղարը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպու նախաձեռնությամբ, որը, սակայն, Բաքուն մերժել է, այս մասին գրում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն ներկայումս չի մասնակցում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս առաջարկով Բլինքենը մտադիր է ԱՄՆ-ին կրկին ընդգրկել գործընթացում։ Ադրբեջանական կողմը կտրականապես մերժել է հանդիպում անցկացնելու Բլինքենի առաջարկը»,- հավելում է լրատվամիջոցը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմը համաձայնություն տվել է Միրզոյանի և Բայրամովի՝ Բլինքենի միջնորդությամբ հանդիպմանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին