Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը նիկոլական Հայաստանին վերաբերում է որպես «ճ» կարգի պետության։
Ադրբեջանի բռնապետ, պատերազմական հանցագործ Իլհամ Ալիևը հերթական անգամ թքեց Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի, նրա կողմից արվող անընդհատ զիջումների վրա։ Հայաստանի կառավարությանը կոչ անելով բանակցել «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ՝ նա Հայաստանին դասեց «ճ» կարգի պետությունների շարքը։