Արևմուտքն, ըստ էության, ոչնչացնում է ԵԱՀԿ-ն, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ Արևմուտքն ամեն ինչ անում է՝ ԵԱՀԿ-ի գոյության իմաստը ոչնչացնելու համար։ «Մենք, իհարկե, կհակազդենք դրան, բայց Արևմուտքը չափազանց ագրեսիվ է տրամադրված, երկար տարիներ այդ գիծն է տանում, այն է՝ ոչնչացնել ԵԱՀԿ-ն, բայց մենք դեռ կտեսնենք, թե ինչպես վարվել դրա հետ»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։