ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վրաստանի ընդդիմությունը հայտարարություն է տարածել
20:30, 05.12.2024 | mamul.am
3518 | 0

Վրաստանյան չորս ընդդիմադիր ուժերը՝ «Կոալիցիա փոփոխությունների համար», «Միասնություն-Ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիաներն ու «Վրաստանի համար» կուսակցությունը համատեղ հայտարարութուն են տարածել։

Ընդդիմությունը նշել է այն պահանջները, որոնք պետք է կատարվեն ճգնաժամից դուրս գալու համար։

«Մենք՝ 2024 թվականի հոկտեմբերի 26-ի ընտրություններում հաղթած քաղաքական կուսակցություններս, ևս մեկ անգամ հստակ նշում ենք Բիձինա Իվանիշվիլիին ներկայացվող պահանջները, որոնց կատարումն անհրաժեշտ է ճգնաժամից դուրս գալու համար.

Անհապաղ ազատ արձակել ցույցերի ընթացքում անօրինական ձերբակալված բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել նրանց դեմ հարուցված բոլոր գործերը:

Նշանակել նոր ընտրություններ, որոնք կանցկացնի նոր, անկախ ընտրական վարչությունը` իրավապահ մարմինների քաղաքական չեզոքության պայմաններում։ Վրաստանի, մեր ազատության հաղթանակն անխուսափելի է»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է aliq.ge-ն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին