Իսլամիստական խմբավորումները մտել են Սիրիայի Համա քաղաք և իրենց վերահսկողության տակ վերցրել մի քանի շրջան։ Այս մասին հայտնում է սիրիական հեռուստատեսությունը՝ հղում կատարելով խմբավորումների ներկայացուցիչներին։ Նշվում է, որ ապստամբները գրավել են քաղաքի կենտրոնական բանտը և ազատել կալանավորներին։ Սիրիական բանակի հրամանատարությունը հայտնել է, որ զինվորականները տեղափոխվել են Համայից դուրս՝ «բնակիչների կյանքը փրկելու և քաղաքային մարտերը կանխելու համար»։ |
Բաժանորդագրվել լրահոսին