ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արտահոսքի միջոցով տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը` ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Սա այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո` դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են: Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»: ՀԳ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում»: |
Բաժանորդագրվել լրահոսին