ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ներիշխանական «թրիլլերի» օդապարիկով մեզ բարձրացնում են վեր, որ չերևա՝ ինչ է կատարվում գետնի վրա»․ Հակոբ Բադալյան
00:06, 06.12.2024 | mamul.am
1080 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, եթե մի երկրում տնտեսության խոշոր հարկատուների առաջին շարքերում հայտնվի հեռախոսի վաճառքով զբաղվող ընկերությունը, բնականան է, որ ներքաղաքական առաջին շարքերում էլ պետք է հայտնվի հեռախոսի պատմությունը:

Եթե լուրջ, ապա Հայաստանում այսօր հայտարարվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար ավելացվում է արտաքին պարտքը՝ բյուջեի դեֆիցիտ ծածկելու համար:

Եվ դա մի երկրում, որտեղ, օրինակ, բանկային համակարգը վերջին երկու տարիներին՝ 2022 և 2023, համախառն ստացել է մեկ միլիարդ դոլար շահույթ, ընթացիկ տարում էլ գուցե կստանա մոտ կես միլիարդ դոլար շահույթ կամ մի քիչ պակաս:

Ռուսաստանի հետ կապված վերաարտահանումների շրջանառությունը հասնում է ռեկորդային ծավալների, տասնյակ միլիարդներ: Տնտեսության վիճակագրությունը «աչք է շոյում»: Բայց, պարզվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, այն էլ բնականաբար մեղմ ասած ոչ ամբողջությամբ, մենք վերցնում ենք արտաքին պարտք:

Թվում է, որ այս հարցերը պետք է այսօր պարզապես թույլ չտային, որ ուրիշ որևէ թեմա սողոսկեր լրահոս, որովհետև տնտեսության որակը ամեն ինչից վեր է, տնտեսության որակն է պետության անվտանգության հիմքը՝ բոլոր առումներով:

Իսկ պատկերը վկայում է այն մասին, որ չկա ոչ միայն որակ, այլև գործ ունենք նույնիսկ անորակ փուչիկի հետ, որ շարունակում է փչվել:

Բայց մեզ նստեցրել են ներիշխանական «թրիլլերի» օդապարիկն ու բարձրացնում են վեր, վեր, միայն թե չերևա, թե ինչ է կատարվում գետնի վրա»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին