ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են «ղ/աղբանոց»․ «Հրապարակ»
09:12, 06.12.2024 | mamul.am
1573 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Հովիկ Աղազարյանին այս օրերին դատափետում են մի թիմում, որտեղ մեծամասնությունն ակնհայտ խնդիրներ ունի բարոյականության հետ, և շատերը երկակի կյանքով են ապրում` բաժանվել են, սիրուհիներ ունեն, իրենց զավակներին տիրություն չեն անում, սեռական փոքրամասնությունների թվին են պատկանում և այլն։ Անգամ խոսքային մակարդակում նրանք օրինավոր չեն: Դիցուք, մեզ պատմեցին, որ ԱԺ գիտության, կրթության մշտական հանձնաժողովի ՔՊ-ական անդամները ներքին զրուցարան ունեն՝ չաթ, որի անվանումը «Ղ/Աղբանոց» է, որը ոչ այնքան աղբանոցի հետ է ասոցացվում, որքան «ղախպանոցի»։

Եվ ՔՊ որոշ շրջանակներում լուրջ դժգոհություն կա, որ այդպես «կեղտոտ կոշիկներով» ներխուժել են Հովիկ Աղազարյանի անձնական կյանք, և շատերը վրդովված են, որ նրա անձնական կյանքի մանրամասները դարձրել են հանրային քննարկման առարկա: Սակայն այդ դժգոհությունը միայն մասնավոր զրույցներում են արտահայտում, ծածուկ անկյուններում և չեն համարձակվում հակադրվել ՔՊ ղեկավարի անբարո հրահանգներին, հատկապես որ վերևներից մեսիջ են ստացել, որ առաջիկայում նոր «զոհեր» են լինելու․ Փաշինյանը երկարատև նախընտրական փուլ է մտել, որոշել է միջոցների մեջ խտրականություն չդնելով՝ վերականգնել իր կորսված ռեյտինգը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին