ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ասադյան Սիրիան դառնում է ուկրաինական հաշտության գինը»․ Մհեր Մելքոնյան
10:12, 06.12.2024 | mamul.am
2742 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Ասադյան Սիրիան դանդաղ մեռնում է: Այն կարծես թե դառնում է ուկրաինական հաշտության գինը, որը վճարում է Ռուսաստանը և որն էլ, իհարկե Արևմուտքի համար, ստանում է Թուրքիան:
Ստորև նկարում՝ Էրդողանի և Աթաթուրքի նկարների առաջնորդությամբ գործող թուրքմեն բաշիբոզուկների ղեկավարներն են: Այս բաշիբոզուկները զինված և հանդերձավորված են առաջնակարգ ձևով, ընդ որում նրանք լիովին օգտվում են Թուրքիայի կազմակերպչական, տեղեկատվական, տեխնիկական և լոգիստիկ հնարավորություններից: Սրանց մեջ բնականաբար կան նաև թուրքական հաստիքային զինվորականներ, առկա են նաև ամենատարբեր ազգերին պատկանող իսլամիստ ծայրահեղականներ:
Սա, ըստ էության, Թուրքիայի ոչ կանոնավոր բանակն է, սրանք Թուրքիայի... XXI դարի բաշիբոզուկներն են»:

Աղբյուրը` Մհեր Մելքոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին