Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առավոտ վաղ, Աճառյան փողոցում տեղի է ունեցել մահվան դեպքով վրաերթ: Հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով: «Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայում էր արտաքին լուսավորությունը, անգամ դրա համար նախատեսված սյուները չկային», կարդում եմ վրաերթի մասին տեղեկատվության մեջ: Բնականաբար, ճանապարհային երթևեկության անվտանգության համար Հայաստանում պատասխանատու որևէ կառույցի, ներեցեք՝ մարմնի կամ ուղեղի որևէ մասին չէ, որ Երևանի մուտք արագընթաց և բանուկ ճանապարհներից մեկը կարող է լինել չլուսավորված: Այդ մարմինների հոգսը պարզապես վարչական ակտերի կոնվեյերի անխափան աշխատանքն է: Դե, իսկ Հայաստանի կառավարությունն էլ զբաղված է տուգանքի նոր առիթ սահմանելով՝ ձմեռային անվադողերի թեմայով, բայց որևէ կերպ իհարկե նույն փութաջանությամբ չեն անդրադառնա երթևեկության համար անհրաժեշտ կահավորումների թեմային և դրա հետևողական վերահսկողությանը»: |
Բաժանորդագրվել լրահոսին