ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կառավարությունը չի անդրադառնում երթևեկության համար անհրաժեշտ կահավորումների թեմային». Հակոբ Բադալյան
11:30, 06.12.2024 | mamul.am
929 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Առավոտ վաղ, Աճառյան փողոցում տեղի է ունեցել մահվան դեպքով վրաերթ: Հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար չնախատեսված հատվածով:

«Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է չլուսավորված, բացակայում էր արտաքին լուսավորությունը, անգամ դրա համար նախատեսված սյուները չկային», կարդում եմ վրաերթի մասին տեղեկատվության մեջ:

Բնականաբար, ճանապարհային երթևեկության անվտանգության համար Հայաստանում պատասխանատու որևէ կառույցի, ներեցեք՝ մարմնի կամ ուղեղի որևէ մասին չէ, որ Երևանի մուտք արագընթաց և բանուկ ճանապարհներից մեկը կարող է լինել չլուսավորված:

Այդ մարմինների հոգսը պարզապես վարչական ակտերի կոնվեյերի անխափան աշխատանքն է: Դե, իսկ Հայաստանի կառավարությունն էլ զբաղված է տուգանքի նոր առիթ սահմանելով՝ ձմեռային անվադողերի թեմայով, բայց որևէ կերպ իհարկե նույն փութաջանությամբ չեն անդրադառնա երթևեկության համար անհրաժեշտ կահավորումների թեմային և դրա հետևողական վերահսկողությանը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին