ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գիտակցո՞ւմ եք՝ ինչ եք անում բնակչության առողջության և կյանքի հետ»․ Քրիստինա Վարդանյան
17:42, 06.12.2024 | mamul.am
1771 | 0

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դուք գոնե գիտակցո՞ւմ եք, ինչ եք անում բնակչության առողջության և կյանքի հետ։ Ծառահատումները Երևանում, որտեղ ՀԻՆԳ անգամ պակաս ընդհանուր օգտագործման կանաչ տարածք ունենք, պետք է արգելվեն՝ հաշվի առնելով հսկայական առողջական ռիսկերը, սա արդեն նույնիսկ քննարկման հարց չէ։ Նորատունկերը՝ համաձայն օրենքի, դեռ 10 տարի հաշվառման ենթակա չեն՝ էկոծառայութրուն մատուցելու առումով լիարժեք լինել չեն կարող։ Ձեր երեխաներն այս թույնն են շնչում։ Հիշեք, որ շնչուղիներով ներթափանցած թույները շատ արագ են տարածվում օրգանիզմում, քանի որ թոքաբշտերը հսկայական մակերես ունեմ։ Noli nocere»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին