Հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան շրջանը, որը ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի համար։ Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ նշելով նաև, որ
Սիրիայի Հոմս և Համա նահանգները միացնող Ռաստան կամուրջը ինքնաթիռների ավիահարվածների է ենթարկվել։
Թուրքիայի աջակցությունը վայելող «Հայաթ Թահրիր ալ Շամը» ահաբեկչական խմբավորման և դաշնակից ուժերի առաջխաղացումից հետո հազարավոր մարդիկ գիշերը լքել են Սիրիայի կենտրոնական Հոմս քաղաքը: