ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Շատերը տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու». Հովհաննես Ավետիսյան
14:18, 06.12.2024 | mamul.am
5837 | 1

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ալիևի հայտարարության մասին, թե Հայաստանը պետք է սկսի բանակցել «արևմտյան ադրբեջան» կոչված կեղծ միավորի հետ՝ նրանց վերադարձը Հայաստան իրագործելու նպատակով:
Զարմանալի չէ, քանզի Ադրբեջան պետությունը, հանձինս Ալիևի, իր առաջ նպատակ է դրել վերացնել հայկական պետությունը: Նրա բոլոր քայլերը ուղղված են հենց սրան, իր և Թուրքիայի այս օրակարգը իրագործելուն: Կասկած չունեմ, որ Նիկոլների իշխանության ամեն օրը էլ ավելի է դրանց մոտեցնում Հայաստանը վերացնելու ծրագրի իրագործմանը: Վերջին տարիներին հանգել եմ նրան, որ սրանց օրակարգը թշնամու օրակարգի հետ նույնական է: Այլապես չէին անի այն բոլոր հակահայ գործողությունները, որ հիմա անում են:
Այս պայմաններում, ինձ ամենից շատ ցավեցնում և մտահոգում է մեր հայրենակիցների անհաղորդ լինելը, անտարբեր և անպատասխանատու լինելը: Շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է մեր գլխին գալու, իսկ նրանք, որ տեղյակ են, բայց անհաղորդ, կարծում են, թե հասցնելու են փախչել:
Այս մարդիկ այնքան են կորցրել մտածելու ունակությունը, որ չեն գիտակցում, որ փախչել չեն կարողանալու, իսկ իրենց կուտակած ունեցվածքը մնալու է օտարներին: Դուք դեռ ձեզ հույս տվեք, թե Հայաստանը ՄԱԿ անդամ պետություն է և նրա վերացումը կամ մասնատումը անհնար է: Դուք դեռ ձեզ հույս տվեք. Ուկրաինայի ժողովուրդն էլ նման հույսեր ուներ, կորցրեց Ղրիմը, հաջորդիվ լինելու է Դոնբասն ու մնացյալ այլ տարածքներ:
Նման հույսեր ունեին Իրաքն ու Սիրիան նույնպես, նայեք թե քանի մասի են մասնատվել և փաստացի ինչ վիճակում են:
Այս գրառումը մեղավորներ կարգելու համար չէ: Սա հայրենակիցներիս անտարբերության վիճակից իմացության և պատասխանատվության դաշտ բերելու համար է:
Ինչքան շատ խոսենք սրա մասին այնքան շատ մարդ կսկսի գիտակցության գալ: Խոսեք ու տարածեք այս ամենի մասին անդադար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին