ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին տոնում է կառուցման 150 ամյակը․ այն կվերաօծվի»․ Հովիկ Չարխչյան
16:54, 06.12.2024 | mamul.am
862 | 0

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այս տարի տոնում է կառուցման 150 ամյակը: Վաղը տեղի կունենա եկեղեցու վերաօծման արարողությունը: Այս առիթով վերհիշենք մի քանի հետաքրքիր փաստեր:
Պատմում են, որ քաղաքում նոր եկեղեցի կառուցելու գաղափարը ծնվել է դեռևս 1858 թվականին, Գյումրու սրճարաններից մեկում կայացած հավաքի ժամանակ: Հենց այդ օրն էլ քաղաքի երևելիները սկիզբ են դնում ինչպես նախապատրաստական աշխատանքներին, այնպես էլ միջոցների հանգանակությանը: Դա իրավամբ համաժողովրդական հանգանակություն էր, որին մասնակցում էին բոլորը՝ անկախ սոցիալական դիրքից: Վայրը, որտեղ պիտի կառուցվեր եկեղեցին, ճահճոտ էր, այդ պատճառով որոշվում է հիմքը փորել ավելի խորը, քան սովորաբար ընդունված էր: Հատկանշական է, որ շուրջ 8 մետր խորություն ունեցող հիմքը փորվում էր բացառապես ձեռքով, առանց որևէ գործիքի օգտագործման, իսկ հողն այնտեղից դուրս էին բերում կանայք ու երեխաները՝ լցնելով իրենց գոգնոցների մեջ: Բոլորն աշխատում էին անվճար ու նվիրումով: Գլխավոր վարպետն էր ինքնուս շինարար Թադևոս Անդիկյանը:
Շինարարությունը տևում է 13 տարի: Բայց դրանից հետո Պետերբուրգից Գյումրի են գալիս երկու ճարտարապետներ, դիտում են կառույցը և կասկած են հայտնում, որ այն կարող է փլուզվել և ուրեմն շահագործման ենթակա չէ: Գյումրեցիները ստիպված էին պայքարել ևս մի քանի տարի, մինչև որ 1874-ին Ամենափրկիչը օծվեց»:

Աղբյուրը` Հովիկ Չարխչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին