ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներ վաղուց պետք է դատված լինեին այս հոդվածով». Նարեկ Սամսոնյան
15:06, 06.12.2024 | mamul.am
1072 | 0

«Ես անգիր տիրապետում եմ քաղաքական հետապնդման բոլոր տարատեսակներին, որովհետև անցել եմ գրեթե բոլոր հնարավոր հոդվածներով, որ քաղաքական պատճառներով օգտագործվում է Հայաստանում: Ինչ արել եմ, արել եմ գիտակցաբար՝ առանց որևէ րոպե փոշմանելու»,- «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը: Սամսոնյանը ընդգծեց, որ քաղաքական քննադատությունը այս երկրում ներմուծվել է 2018 թվականից և, «այդ ներմուծողները ոչ միայն քրեական հետապնդման չեն ենթարկվել, այլ մինչ օրս շարունակում են նույն գործելաոճը՝ ավելի վատ բառապաշարով»: «Թե մենք կոպիտ ու կոշտ քննադատություն ենք իրականացնում, որոշները սեռական բնույթի հայհոյանքներով են դա անում»,- նշեց Սամսոնյանը՝ հավելելով. «Ես որևէ քրեական հանցագործություն չեմ կատարել, քանի որ եթե ես կատարել եմ, ուրեմն ՀՀ-ում նվազագույնը իշխանության բավականին բարձրագույն ներկայացուցիչներ պետք է վաղուց դատված լինեին այս հոդվածով»:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը մեղադրվում են «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին գնահատականներ հնչեցնելու համար։

«ՀՀ իշխանության բարձրագույն ներկայացուցիչներ վաղուց պետք է դատված լինեին այս հոդվածով». Նարեկ Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին