ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դատախազները միտումնավոր փախչում են դատերից». Նարեկ Սամսոնյան
15:36, 06.12.2024 | mamul.am
1022 | 0

«Դատախազները միտումնավոր հետաձգում են դատերը, փախչում են դատերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանը: Անդրադառնալով իրենց դատական գործին, Սամսոնյանը նշեց. «Իմ խորին համոզմամբ Հայաստանում գալու է մի օր, երբ որ բոլոր նմանատիպ գործերը ստանալու են հստակ պատասխան: Այստեղ քրեական տարրի բացակայությունից բացի կա նաև շատ կարևոր հանգամանք: Կարծում եմ՝ ամեն հաջորդող դատական նիստին ավելի է պարզ լինում մեր մեղադրանքի օբյեկտիվ կողմի բացակայությունը»:

Հիշեցնենք՝ Այսօր տեղի է ունեցել «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստը, որի ժամանակ պետք է հարցաքննվեին մեղադրյալները՝ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը՝ Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականների համար: Սակայն հարցաքննվեց միայն Նարեկ Սամսոնյանը, քանի որ դատական նիստը հետաձգվեց:

«Դատախազները միտումնավոր փախչում են դատերից». Նարեկ Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին