«Սա ստրատեգիական դատավարություն է: Այսինքն՝ ո՞րն է կարմիր գիծը, մենք բարոյականութա՞ն, թե՞ իրավաբանության մասին ենք խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով «Իմնեմնիմի»-ի գործով դատական նիստին: «Այստեղ մենք գտնվում ենք բարոյականությա՞ն, թե՞ իրավաբանության դատարանում: Իրականում բարոյական հարցերը բարոյական տիրույթում են լուծվում՝ միասնական մոտեցում ցուցաբերելով, հանրային բարոյականության բարձր սանդղակ ապահովելով»,- նշեց փաստաբանը և ընդգծեց, որ բարոյական համակարգը առաջին հերթին թելադրվում է իշխանությունների կողմից. «Եթե իշխանությունները հանրային բարոյականության ցածր սանդղակ են թելադրում, օրինակ, երբ որ երկրի ղեկավարը կարող է ասել «Արցախը Հյաաստան է և վերջ», հետո ասի՝ «չէ, Ադրբեջան է և վերջ», դա հանրային բարոյականության շատ ավելի մեծ խնդիր է»: Փաստաբանը որպես օրինակ նշեց նաև այն հանգամանքը, որ «կուսակցական ժողովին քննարկում են իրավական ճանապարհով քննիչի մոտ հայտնված Հովիկ Աղազարյանի հեռախոսի հարցը: Այդ քննիչը հիմա ՀՀ քննի՞չ է, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քննիչ է: Եթե մարդիկ ունակ են այդպիսի բան անելու, իսկ ի՞նչն է խանգարում իրենց, որ սա որպես քաղաքական հետապնդում ձևակերպեն»: |
Բաժանորդագրվել լրահոսին