Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արևմուտքը Սիրիայում կփոխի Ասադի իշխանությունը և կմասնատի այն:
Ուկրաինայում հավանական պարտությունը փոխհատուցելու համար իրենք մի տեղ կզիջեն, մյուս տեղում կվերցնեն:
Սա եղել և մնում է նրանց ստրատեգիան արդեն հարյուրավոր տարիներ: Եթե Սիրիայում նույնիսկ չստացվի` ինչը քիչ հավանական է, ապա մի ուրիշ տեղ անկասկած նրանք մի քայլ առաջ կգան: Տուժողը իրականում այդ տարածաշրջաններում ժողովուրդն է և հասարակ մարդը:
Արևմուտքի քաղաքականությունը նման է հզոր հոսող ջրին, որտեղ թույլ է լինում այնտեղ հոսանքը պատռում և առաջ է շարժվում»: