ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Օրինապաշտ հարկատուին շահախարդախները «գցում են»». Կարեն Հեքիմյան
02:12, 07.12.2024 | mamul.am
1216 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞ւմ են անհրաժեշտ հարկատուները կամ եկեք խմենք նորմալ պետությունների կենացը:
Օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացուն (ձեռնարկատիրոջը) շահախարդախները «գցում» են: Ընդ որում, թե նախաքննության, թե դատաքննության փուլում շահախարդախներն ամբողջ ծավալով ընդունում են իրենց մեղքը: Բաց է մնում պատճառված վնասի փոխհատուցման խնդիրը: Պարզվում է, որ շահախարդախները վճարունակ չեն, չունեն սեփական գույք և դրամական միջոցներ: Ավելին` վերջիններս որևէ տեղ չեն աշխատում, հետևաբար` չեն ստանում աշխատավարձ: Այսինքն, ստացվում է, որ օրինապաշտ, հարկերն ու պետական այլ վճարները պարտաճանաչ կերպով վճարող քաղաքացին (ձեռնարկատերը) որևէ կերպ չի կարողանալու հետ ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները: Պետությունն, ի դեմս դատական համակարգի, վերջինիս տրամադրում է շուրջ 10-20 էջանոց վճիռ և ... վերջ:
Փաշինյան Նիկոլն ասում է, որ պետությունում ամենակարևոր մարդիկ հարկ վճարողներն են, որոնց պատվին պետք է կենացներ ասել: Միգուցե ճիշտ է ասում, սակայն նրա դատարկ խոսքերից հարկ վճարողներին ոչ տաք է, ոչ սառը: Բերվածս օրինակը դրա վառ ապացույցն է: Դա նշանակում է, որ, ի դեմս Փաշինյան Նիկոլի, Հայաստանին անհրաժեշտ են ոչ թե օրինապաշտ հարկատուներ, այլ բացառապես վերջիններիս կողմից վճարված այսրոպեական հարկերը:
Ի տարբերություն Հայաստանի, նորմալ պետություններում իրականում հարգում և գնահատում են հարկատուներին: Մասնավորապես, եթե պետության միջամտությունը չի բավարարում և քաղաքացին չի կարողանում ստանալ շահախարդախության արդյունքում կորցրած դրամական միջոցները, ապա պետությունը քաղաքացու կորցրած գումարի չափով, օրինակ` ներում է վերջինիս պարտքերը կամ ազատում է հարկերից:
Եվ, ուրեմն, եկեք խմենք հարկատուների, կներեք, նորմալ պետությունների կենացը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին