ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-11 °C
«Պորոշենկոն հասկացել է, որ ուկրաինացի զինվորները ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»»․ Հակոբ Բադալյան
18:24, 06.12.2024 | mamul.am
2224 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի նախկին նախագահ, միլիարդատեր Պորոշենկոն ամերիկյան Atlantic Council-ում ելույթում ասում է, թե Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությունը պետք է դադարեցնի ուկրաինացի զինվորներին հարձակողական գործողությունների ուղարկելով՝ դարձնել նրանց «թնդանոթի միս»:

Պորոշենկոյի «աչքերը բացվե՞լ» են, թե՞ փոխվել է քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան: Սա, իհարկե, հռետորական հարց է, որովհետև պատասխանն ակնառու է՝ ԱՄՆ-ում իշխանափոխության հետ մեկտեղ փոխվել է կոնյուկտուրան, և Ուկրաինայի նախկին նախագահը հանկարծ հասկացել է, որ ուկրաինացի զինվորները պարզապես ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»:

Նա, իհարկե, մատնացույց չի անում այդ «մսաղացի» աշխարհաքաղաքական կազմակերպիչներին, այլ նախատում է Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությանը: Այստեղ էլ արդեն, ըստ ամենայնի, Պորոշենկոյի քաղաքական հաշվարկն է՝ մեղադրել ոչ նրանց, ովքեր որոշումներ կայացնողներն ու «մսաղացի» կազմակերպիչ-համակարգողներն են, որովհետև գուցե վաղը ինչ-որ հարցում հարկ լինի պայմանավորվել նրանց հետ:

Այս ամենում, իհարկե, հիշում եմ մտքեր, որոնք բարձրաձայնվում էին Հայաստանում, թե «ինքնիշխանության» համար չպետք է վարանել անգամ գնալ ուկրաինական դիմադրության օրինակով:

Եվ, իհարկե, այդ մտքերը արժանանում էին և արժանանում են մեծածավալ հավանումների և հեղինակների խիզախության, մտքի հսկա լինելու և հայրենասիրության մասին շռայլ մակդիրների և էպիտետների, որովհետև թե՛ մտքերի, թե՛ այդ մակդիր-էպիտետների հեղինակները չէ, որ կտրվելու են հարմարավետ գոտուց և հասնելու են «մսաղացի» բերանին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին