ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Վրաստանի ընդդիմության առաջնորդն ազատազրկվել է
18:00, 06.12.2024 | mamul.am
2082 | 0

Թբիլիսիի քաղաքային դատարանը վրացական ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» շարժման առաջնորդ Նիկա Գվարամիային, որը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին, դատապարտել է 12-օրյա վարչական ազատազրկման համաձայն Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածների՝ խուլիգանության և ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու համար: Այս մասին հայտնում է 1TV-ն։

Գվարամիան ձերբակալվել էր «Դրոա» կուսակցության գրասենյակից դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր շարժումների շենքում ոստիկանական խուզարկության ժամանակ։ Ապա ուժայինները գնացել են «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» մաս կազմող մեկ այլ կուսակցության՝ «Ախալի», ինչպես նաև «Միասնություն-Ազգային շարժում» դաշինքի գրասենյակ։ Բերման է ենթարկվել կոալիցիայի մեկ այլ ներկայացուցիչ Գելա Խասայան։ Խասայան բռնի ուժով ձերբակալվել է, երբ նա սկսել է բողոքել Գվարամիայի կալանավորման դեմ։

Վրաստանում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի վերջին՝ խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։ Նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ հետաձգում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը, իսկ երկիրը հրաժարվում է ԵՄ-ից բյուջետային դրամաշնորհներ ստանալուց։ Դա արվել է` ի պատասխան Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչելուց Եվրոխորհրդարանի մերժմանը։ Սրանից հետո բողոքի ակցիաները սաստկացել են, ոստիկանները խորհրդարանի շենքի մոտ հանրահավաքի ժամանակ բերման են ենթարկել մի քանի տասնյակ մարդկանց, կիրառել արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին