ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կրթության նշանաբանով հավաքագրվում է նոր թիմ»․ Հակոբ Բադալյան  
01:12, 07.12.2024 | mamul.am
3052 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա գանք հակառակ կողմից։

Թե ինչ է «կրթությունը նորաձև» է արշավը, շատ պարզ է: Հարցն այստեղ կրթությունը չէ, այլ ընտրությունը, կամ այլ կերպ ասած՝ նախընտրական հաշվարկները: Ըստ էության, կրթության նշանաբանով հավաքագրվում է պայմանական ասած նոր թիմ, ինչպես, օրինակ, հեծանվարշավով:

Անշուշտ, դրա հանդեպ վերաբերմունքը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Ներգրավվողներից զատ, մեկը զայրանում է, մեկը զարմանում, մյուսը՝ ծիծաղում, ծաղրում և այլն:

Բայց ակնառու է հետևողական նախընտրական հաշվարկով հետևողական աշխատանքը, որի հիմքում էական մի հանգամանք է՝ համակարգայնություն:

Հիմա հայելային կերպով դիտարկենք, թե ինչ է կատարվում մյուս ճամբարում, կա՞ հանրային ներառականության միտված որևէ համակարգային աշխատանք, որի հիմքում աշխատանքային շոշափելիություն ենթադրող որևէ գաղափար է:

Ըստ իս՝ չկա: Կա իհարկե հետևողական աշխատանք Փաշինյանի և նրա իշխանության հասցեին քննադատական հռետորաբանության առումով: Ընդ որում, այդ հարցում թե անորակ աշխատանք, որն ավելի շատ օգնում է հենց իշխանությանը, և իհարկե բավականին որակյալ աշխատանք, որը լրջորեն ազդում է իշխանության ակտիվ վարկանիշի վրա:

Բայց, իմ կարծիքով, դա բավարար չէ, որովհետև դա քիչ է հանրային ներառականությամբ համակարգ ձևավորելու համար: Այդ աշխատանքը կարող է ունենալ լայն սպառում, բայց գործող իշխանությանը քաղաքական իրապես լուրջ մարտահրավեր նետելու համար, ըստ իս, պետք է ոչ թե հանրային լայն սպառում, այլ ներառականություն ենթադրող աշխատանք»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին