ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+1 °C, +1 °C ... +1 °C Վաղը`-9 °C
Ադրբեջանում ձերբակալել են ընդդիմադիր Meydan TV-ի լրագրողներին
20:18, 06.12.2024 | mamul.am
756 | 0

Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմադիր Meydan TV հեռուստաալիքի աշխատակիցներին՝ լրագրողներ Այթաջ Թապդիգին, Խայալա Աղաևային, Այնուր Էլգյունյաշին, Ռամին Ջաբրայիլզադեին և Նաթիկ Ջավադլիին։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ռամին Ջաբրայիլզադեն և մի քանի այլ անձինք ձերբակալվել են Ադրբեջան ապօրինի արժույթ ներմուծելու մեղադրանքով։

Meydan TV-ն ադրբեջանական անկախ առցանց լրատվական ռեսուրս է, որի գլխավոր գրասենյակը Բեռլինում է: Հիմնադրվել է 2013 թվականին լրագրող Էմին Միլիի կողմից Բեռլինում։ Անվանման մեջ «մեյդան» բառը ադրբեջաներեն նշանակում է «հրապարակ»: Meydan TV-ն Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոնի գործընկերն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին