ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեսիջը սա է․ «ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք»․ Աննա Գրիգորյան
23:42, 06.12.2024 | mamul.am
2263 | 0

«Նիկոլ Փաշինյանը երբեք չի ներում այն մարդկանց, ովքեր ստրուկի կարգավիճակում չեն ծառայում իրեն, և Հովիկ Աղազարյանն այդ ճակատագրին արժանացավ, քանի որ նրա ուղարկած sms-ին դրական չպատասխանեց»,- այս մասին 24Նյուզ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք, բացասական պատասխան տաք, ընդհանրապես հակաճառեք․ սա է մեսիջը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ես գիտեմ, որ ՔՊ-ականները փոխել են իրենց հեռախոսները, պարունակությունն են ջնջել, բայց դա չի փրկելու։

Գրիգորյանի խոսքով՝ եթե Աղազարյանն իրականացրել է իրավախախտում, թող դատախազը մտներ խորհրդարան, զրկեր նրան անձեռնմխելիությունից ու քաղաքակիրթ ձևով իրավական գործընթաց իրականացվեր, ոչ թե պատգամավորից հրեշ կամ պետական դավաճան կերտեն և մինչև վերջ ստորացնեն, ոչնչացնեն՝ անձնական կյանքը հանրայնացնելով՝ քաղաքական նպատակներով։ «Սա Հովիկ Աղազարյանի անձի խնդիրը չէ, սա բարոյական նորմերի սարսափելի ոտնահարում է»,- ընդգծեց պատգամավորը։

«Մեսիջը սա է․ «ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք»․ Աննա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին