Ինչպես հայտնել էինք, դեկտեմբերի 6-ին, ժամը 18։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջան փողոցի թիվ 6/6 կիսակառույց շենքի 12-րդ հարկից քաղաքացին ընկել է վերելակի հորանը։ Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ջ․ Թ-ն (ծնված 1985թ․) շենքի 6-րդ հարկից ընկել է մոտ 50 սմ ջրալցված վերալակի հորանը և մահացել։ Փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: |
Բաժանորդագրվել լրահոսին