ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կիրանցի բնակիչները հերքում են Նիկոլ Փաշինյանին». Ոսկան Սարգսյան
02:00, 08.12.2024 | mamul.am
2395 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Կիրանցի բնակիչները հերքում են Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե հիմա Կիրանցի բնակիչներն առավել ապահով են ապրում։ Կիրանցի բնակիչներն ասացին, որ սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերը հանձնելուց հետո սահման հանդիսացող պատը գյուղի ծայրին է, իրավիճակի սրման դեպքում ադրբեջանական զինուժը մեկ րոպեում կարող գյուղ մտնել։ Նրանք նաև հերքում են այն պնդումը, թե հանձնված հողերը Կիրանցինը չեն եղել։ Գյուղի բնակիչները հայտնեցին որ նոր ձևավորված սահմանի եզրին գտնվող Կիրանցի եկեղեցուց ցած 1920-ական թվականներին Կիրանց գյուղին պատկանող հացահատիկի կալեր, պահեստներ են եղել։ Այդ տարածքները սահմանազատման անվան տակ այս տարի հանձնվեցին Ադրբեջանին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին