ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Չեմ ուզում մանրամասն անդրադառնալ այդ տգիտությանը»․ Բագրատ Սրբազան
12:00, 07.12.2024 | mamul.am
1221 | 0

«Երբեք չմտածեք, որ այս մարդիկ անպարտելի են։ Վերջն է հասել այս մարդկանց՝ վերջավորությունը։ Էնքան սնանկ, դատարկված են թե մտքով, թե հոգով, որ միայն իրենց ֆիզիկական ներկայությունը պահելու համար են պայքարում»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ նպատակը մեկն է՝ հեռացնել չարիքի իշխանությունը։ Սրբազանն անդրադարձել է նաև օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած «ազգ-նահատակ» արտահայտությանը։ «Չեմ ուզում մանրամասնել, անդրադառնալ այդ տգիտությանը, բայց նահատակության գաղափարը սուրբգրային, աստվածային և աստվածաշնչյան է, երբ որևէ մեկը կամ հավաքականությունը կարող է ինքնազոհաբերվել արժեքների համար։ Դա հաղթանակող ազգի կոնցեպտ է․ նահատակությունը հաղթանակի մասին է և ոչ թե պարտության»,- ասել է Բագրատ Սրբազանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին