ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դասեր չենք քաղել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից»․ Լևոն Գալստյան
13:24, 07.12.2024 | mamul.am
1615 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական լեռնաշխարհում հզոր երկրաշարժեր միշտ եղել են և լինելու են։ Հարցը նրանում է, թե մենք որպես հանրություն և պետություն որքանո՞վ ենք պատրաստ դիմակայել դրանց։ Օրինակ Երևանի անվերահսկելի կառուցապատումը բարձրահարկերով ևս մի անգամ ապացուցում է, որ մենք դասեր չենք քաղել 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից։
Շատերն այսօր չեն պատկերացնում 36 տարի առաջ կատարվածի աղետալի ծավալները, բայց ովքեր տեսել են՝ ողջ կյանքում չեն մոռանա այդ դժոխքը։
Հանգստություն տասնյակ հազարավոր զոհերի հոգիներին և համբերություն և ողջամտություն ապրողներին։ Եվ, իհարկե, առաջին հերթին ողջամտություն որոշում կայացնողներին»։

Աղբյուրը` Լևոն Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին