ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սննդամթերքի գները եռապատկված են»․ ի՞նչ իրավիճակ է Հալեպում
14:36, 07.12.2024 | mamul.am
1481 | 0

Հալեպում մարդիկ տնտեսական ծանր վիճակում են։ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը։
Նրա խոսքով՝ թեպետ սննդամթերքի պակաս չկա, սակայն ամեն ինչ թանկացել է։ «Սննդամթերքի խանութները բաց են, պակաս չկա, Հալեպ ապրանքներ բերվում են, առաջին օրերին հացի պակաս կար, հիմա դա էլ չկա, բայց գները կրկնապատկված, եռապատկված են, դրա համար տնտեսական տագնապ կա»,- նշել է Պողիկյանը։ Նա ասել է, որ առաջնորդարանն արդեն 3 օր է՝ օգնություն է տրամադրում հայ համայնքի բոլոր անդամներին։ Խոսքը ֆինանսական աջակցության մասին է, որ համայնքի անդամները կարողանան իրենց կարիքները հոգալ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին