Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի նոր կառուցվող շենքերից մեկի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ բնակիչն անփույթ է գտնվել, և սխալ է վարվել 3 կգ-անոց գազաբալոնի հետ, ինչն էլ դարձել է կրակի պատճառ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |
Բաժանորդագրվել լրահոսին