ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հալեպի ու Դամասկոսի հայերն էլ «լավ կըլնի» ասելով մնացին Սիրիայում»․ Հայկ Մարտիրոսյան
16:00, 07.12.2024 | mamul.am
1658 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայը հայ է ամենուր:
Հալեպի ու Դամասկոսի հայերն էլ հայավարի «լավ կըլնի» ասելով մնացին Սիրիայում: Ու հայավարի ոչ մի կողմ չբռնեցին: Կառավարության կողմից էլ չկռվեցին, չփորձեցին իրենք էլ գոնե անկախ ուժ դառնալ:
Ճիշտ Լիբանանի հայերի պես, որ քաղաքացիական պատերազմի տարիներին հայավարի չեզոքություն հայտարարեցին, իրենց փնթի թաղերը միայն սկսեցին պաշտպանել և հսկայական կորուստներ կրեցին համայնքի կշռի և անգամ թվաքանակի առումով:
Հալեպահայերը հայավարի էլի հույսը դրեցին այլոց վրա ու նրա, որ իրենց գործը մեկ այլ մեկը պիտի աներ:
Հիմա այլևս հայ համայնքը Սիրիայում ոչ մի հեռանկար չունի: Նոր Սիրիայում հայերն առաջնային թիրախ են լինելու: Թուրքիան ջնջելու է հայկական տարրը իսլամիստական Սիրիայից: Ոչ թե կամ ոչ միայն սրով, այլ ճնշումներով և փաստացի արտաքսումներով: Մի երկու հոգու էլ կuպանեն տեղի սատրապական իսլամիստները և համայնքը ճողոպրելու միջոցներ կփնտրի, միայն թե փրկվի:
Իսկ հսկայական կարողությունն ու մշակութային հայկական գանձե՞րը: Դրանք էլ պատերազմից հետո չեն հանվել Սիրիայից: Ու հիմա Արցախի գանձերի պես ժապավենը վրան մատուցվելու է թուրքերին: Էլի հայերին շատ բնորոշ ձևով: Ապագան վատը չի կարող լինել, ամեն բան լավ է լինելու: Ոչ մի աղետի պատրաստվելու ոչ մի կարիք չկա:
Այնպես չէ, որ քրդերն էլ առանձնակի փաղաքշանքով են մոտենալու հայերին:
Հալեպի հայերը հիմա փաստացի գերի են: Դամասկոսինները շուտով կզգան, թե ինչ է նշանակում Թուրքիայի տիրապետության տակ հայտնվել, երբ քեզ իշխում են իսլամիստ ծայրահեղականները:
Եվ այդպես մի մասը կգա Հայաստան ու կերազի Ամերիկա, Կանադա և Ավստրալիա քոչելու մասին: Որտեղ տասը տարուց իրենց զավակները, էլի հայավարի, արագ, շատ արագ կձուլվեն-կգնան:
Թե ինչ է լինելու այսպիսի տարրի հետ նրա բնօրրանում շուտով` շատ հեշտ է պատկերացնելը:
Եթե, իհարկե, բացառիկորեն ուղեղ ունես: Մի բան, որ նույնպես ծայրահեղ մեծ բացառություն է այլևս այս աշխարհում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին