ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Տարածաշրջանում մեծ փոփոխություններ են տեղի ունենում»․ «ՀայաՔվե»
16:24, 07.12.2024 | mamul.am
1922 | 0

«ՀայաՔվե» քաղաքացիական ժողովրդավարական նախաձեռնությունը հայտնում է․ «Թրամփի ընտրություններից հետո, և նույնիսկ դրանից առաջ, ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները սկսել են սրվել՝
* ՌԴ և Թուրքիայի միջև առևտուրը սկսել է նվազել, քանի որ Թուրքիան սահմանափակումներ է մտցրել երկակի նշանակության ապրանքների տրանզիտային առևտրում։
* Թուրքիան շարունակում է սպառազինություն մատակարարել Ուկրաինա, որը ՌԴ դժգոհությունն է հարուցում։
* Ավարտին է մոտենում Բայրաքթարների հավաքման արտադրության շահագործման հանձնումը Ուկրաինայում, որը հիմա ՌԴ համար դառնում է լեգիտիմ թիրախ։
* Նախկին հացահատիկային գործարքը չի գործում։
* 1.5 տարի Պուտինի և Էրդողանի միջև հանդիպում չի եղել, նույնիսկ Էրդողանի` Կազան այցի ժամանակ, որտեղ նա սառը ընդունելության արժանացավ։
* Աբխազիայում հակառուսական բողոքների հետևում նաև թուրքական ազդեցություն էր կանգնած, նպատակն էր թույլ չտալ, որպեսզի ռուսական կապիտալը գրավի աբխազական ծովափն այնպես, ինչպես թուրքականն արել է Բաթումի ծովափում։
* ՌԴ տարածքում հետապնդումներ են սկսվել պրոթուրքական գործիչների դեմ, լրտեսներ են ձերբակալվել, ՌԴ-ն գիտակցում է, որ թուրքերը շատ ակտիվ առաջ են տանում իրենց պրոթուրանական օրակարգը, ներառյալ ՌԴ տարածքում, և սկսել են հակազդել դրան»։

Աղբյուրը` ՀայաՔվե
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին