Այժմ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը ռազմական բախումների դադարեցումն է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«...Այժմ այս փուլում գլխավոր խնդիրն է` դադարեցնել մարտերը»,- ասել է Լավրովը Դոհա կատարած այցից հետո։
Ռուսաստանը, Իրանի և Թուրքիայի հետ միասին, քայլեր կձեռնարկի, որպեսզի Սիրիայում դեէսկալացիայի կոչը լսվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։