Սիրիայում ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Սանամաին քաղաքը։ Այս մասին նրանք հայտնել են իրենց թելեգրամ-ալիքում։ Էս-Սանամաինը գտնվում է Դարաայի նահանգում, նրա և Դամասկոսի հարավային ծայրամասերի միջև հեռավորությունը մոտ 35 կմ է։ Թուրքամետ ահաբեկիչները պնդում են, որ գտնվում են «մայրաքաղաք Դամասկոսի հարավային դարպասից 20 կմ-ից պակաս հեռավորության վրա»։ Զինված ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ գրոհայիններն սկսել են Դամասկոսի շրջափակման գործողության «վերջնական փուլը»։ Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է քաղաքի արվարձաններից զինված ուժերի դուրսբերման մասին տեղեկությունը։ Գործակալությունն այս տեղեկությունն անվանել է կեղծ և մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին» այն տարածելու մեջ՝ խաղաղ բնակչության շրջանում խուճապ և վախ սերմանելու նպատակով։ Իդլիբ նահանգը և երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ։ |
Բաժանորդագրվել լրահոսին