ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-15 °C
Զինյալները գրավել են Դամասկոսից 35 կմ հարավ գտնվող Էս Սանամայն քաղաքը
20:36, 07.12.2024 | mamul.am
2498 | 0

Սիրիայում ապստամբները գրավել են Դամասկոսի մերձակայքում գտնվող Սանամաին քաղաքը։ Այս մասին նրանք հայտնել են իրենց թելեգրամ-ալիքում։

Էս-Սանամաինը գտնվում է Դարաայի նահանգում, նրա և Դամասկոսի հարավային ծայրամասերի միջև հեռավորությունը մոտ 35 կմ է։ Թուրքամետ ահաբեկիչները պնդում են, որ գտնվում են «մայրաքաղաք Դամասկոսի հարավային դարպասից 20 կմ-ից պակաս հեռավորության վրա»։

Զինված ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ գրոհայիններն սկսել են Դամասկոսի շրջափակման գործողության «վերջնական փուլը»։

Սիրիայի պաշտպանության նախարարությունն իր հերթին հերքել է քաղաքի արվարձաններից զինված ուժերի դուրսբերման մասին տեղեկությունը։ Գործակալությունն այս տեղեկությունն անվանել է կեղծ և մեղադրել «ահաբեկչական կազմակերպություններին» այն տարածելու մեջ՝ խաղաղ բնակչության շրջանում խուճապ և վախ սերմանելու նպատակով։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորած ապստամբները նոյեմբերի 27-ին հարձակում են սկսել: Մարտերը երկրում հակամարտության ամենանշանակալից էսկալացիան էին 2020 թվականից ի վեր, երբ հրադադար հաստատվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ։

Իդլիբ նահանգը և երկրի` մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Հալեպը, գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին