ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
38 ժամ փլատակների տակ. մեկ լուսանկարի պատմություն
21:30, 07.12.2024 | mamul.am
4585 | 0

Այս լուսանկարը, որը դարձել է դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի ինքնատիպ խորհրդանիշը, առաջին անգամ հրապարակվել է «Իզվեստիա» թերթի առաջին էջում։ Հենց առաջին ակնթարթից այն տարածվել է ողջ աշխարհում՝ ստանալով «20-րդ դարի Մադոննա» անվանումը։ Լուսանկարի հեղինակի՝ Մխիթար Խաչատրյանի պատմելով՝ լուսանկարի այս անվանումը տարածվել է այն բանից հետո, երբ ռուս ընթերցողներից մի կին, խորապես ազդվելով լուսանկարից, թերթի խմբագրություն էր ուղարկել իր գրած բանաստեղծությունը, որը վերնագրված է եղել «20-րդ դարի Մադոննա»։ Ահա այսպես Մարինե Նուռոյանը մարդկության պատմության մեջ մտավ «Հայկական Մադոննա» անվամբ։
Գյումրեցի երիտասարդ կնոջ՝ Մարինե Նուռոյանի կերպարը, ով փոքրիկ դստեր հետ իր տան փլատակների տակ անցկացրել է մեկուկես օր և փրկվել, միլիոնավոր մարդկանց համար դարձել է ուժեղ կամքի և մայրական հերոսության աննախադեպ օրինակ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին