ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`-12 °C
«Սիրիայի կյանքում ասադյան դարաշրջանն ավարտվեց. ի՞նչ կլինի հետո». Մհեր Հակոբյան
22:00, 07.12.2024 | mamul.am
3342 | 1

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ, Ասադը ՎԵՐՋ, Սիրիայի կյանքում ասադյան դարաշրջանն ավարտվեց: Ի՞նչ կլինի հետո:

Ասադին գցելու գործում առաջնայինը ԹՈՒՐՔՄԵՆՆԵՐՆ ԷԻՆ, սակայն, ըստ իս, ամենևին էլ այնպես չի լինի, որ Սիրիան լրիվ կմնա նրանց կամ, այսպես ասենք՝ աշխարհի ուժեղները ԱՅՆ ԿԹՈՂՆԵՆ Անկարայի այս բաշիբոզուկներին: Հյուսիս-արևմտյան Սիրիան կմնա սրանց, գոնե առայժմ դա չի քննարկվում և պատահական չէ, որ արդեն այսօր Հալեպում թուրքական կանոնավոր բանակային ուժեր են նկատվել, սակայն Հարավային, իսկ մասամբ էլ Կենտրոնական Սիրիան ԱՐԱԲՆԵՐԸ ԿՓՈՐՁԵՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼ: Այստեղ բնակչության ճնշող մեծամասնությունն ասադներից հոգնած արաբներ են, որոնք կամ չպայքարեցին, կամ էլ, այսպես ասենք, լուռ կերպով թույլ տվեցին, որ թուրքմենները հաշիվ տեսնեն Բաշարի հետ, սակայն հետագայում, երբ ժամանակ անցնի և կրքերը հանդարտվեն, արաբները ոչ մի հիմք չեն տեսնի ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ իրենց համեմատ փոքրամասնություն կազմող թուրքմենական իշխող վերնախավին: Միակ հնարքը, որն այս պայմաններում թույլ կտար թուրքմեններին` ամրանալ տեղում, դա տեղի արաբ բնակչության շահերը ներկայացնելն էր, սակայն դա էլ բացառվում է, քանի որ այս բաշիբոզուկները սնվում են Անկարայից և Էրդողանի ռեժիմը դա ոչ մի կերպ թույլ չի տա: Արդյունքում՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ Սիրիայում կիշխեն տեղի՝ Դերայից ելած ապստամբ արաբները, ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ Սիրիան կմնա` որպես բուֆերային գոտի, իսկ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ Սիրիայում էլ, գոնե առժամանակ, տիրություն կանի Անկարան՝ իր բաշիբոզուկների հետ միասին: Ռուսները կփորձեն մնալ ծովափին, սակայն, ամենայն հավանականությամբ, ի վերջո նրանք կլքեն այդ բազաները:

Առանձին թեմա են ՔՐԴԵՐԸ և, ըստ իս, Էրդողանի համար ամենամեծ խնդիրն առաջանալու է հենց այստեղ: Քրդերն իշխում են Եփրատից արևելք ձգվող Սիրիայի ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ և նրանք ոչ միայն չեն ենթարկվի թուրքմեններին ու Էրդողանին, այլև ատամներով կպաշտպանեն իրենց այս կիսաանկախ դրությունը, ընդ որում, եթե Սիրիայի կենտրոնական իշխանությունը վերանա, իսկ ամեն ինչ հենց դրան է տանում, ապա նույն այդ քրդերի համար առաջնակարգ հնարավորություն կառաջանա` խոսելու արդեն ՓԱՍՏԱՑԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ մասին՝ «Չկա Սիրիան, մենք իշխում ենք այստեղ, ճանաչեք մեզ» սկզբունքով: Այս հարցում քրդերին ամենայն եռանդով կաջակցեն ԱՄՆ-ից և սա խնդիրների լուրջ աղբյուր կդառնա Թուրքիայի համար: Թուրքմենները վերջին օրերին փորձեցին գնալ քրդերի կենտրոն Մեմբիջի վրա, սակայն մի կողմից դա չստացվեց, իսկ մյուս կողմից էլ Էրդողանը երևի վախեցավ բզբզել ամերիկամետ քրդերին: Իսկ զենք քրդերին ամերիկացիք կտան, չեն խնայի:

Սա Թուրքիայի համար ԽՆԴԻՐ Է ԼԻՆԵԼՈՒ, քանի որ հենց սահմանից անդին՝ հարավում, քրդական անկախ պետության առաջացումը լրջորեն կապակայունացնի դրությունը Թուրքիայի արևելքում՝ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ: Եթե աշխարհի ուժեղները որոշել են փառասեր և օսմանյան մեծ նպատակների ձգտող Էրդողանին առնվազն դաս տալ, իսկ առավելագույնն էլ՝ գցել Պուտինի օրը, ի դեմս Ուկրանիայի, ապա Թուրքիայի համար, հնարավոր է, բարդ օրեր սկսվեն»:

Աղբյուրը` Մհեր Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին