ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Սիրիայում ահաբեկիչները կռվում են կառավարական զորքերի դեմ Պալմիրա քաղաքի մոտ. Al Jazeera
22:37, 07.12.2024 | mamul.am
2858 | 0

Սիրիայում ապստամբները կռվում են կառավարական զորքերի դեմ Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի մոտ, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով զինված ընդդիմության աղբյուրները։

Թուրքական Anadolu գործակալությունն իր հերթին հայտնում է, որ մարտերն արդեն ավարտվել են։ Նրա խոսքով, բախումների ընթացքում «Սիրիայի ազատ բանակի զինյալներին» (թուրքերը այսպես են անվանում ահաբեկիչներին-խմբ.) հաջողվել է վերահսկողություն հաստատել Պալմիրայի, Հոմսի և Դեյր էլ Զորի միջև ընկած Էս-Սուխնե քաղաքի, ինչպես նաև Ալ-Քարիաթայն և Ջաբալ ալ-Ղուրաբ գյուղերի վրա, որ գտնվում են Պալմիրա-Պալմիրա ճանապարհի մոտ։

Al Jazeera-ի աղբյուրները հայտնել են կառավարական զորքերի դուրսբերման մասին Սուխնեից, Ալ-Ֆուրքալլուսից և Պալմիրայից: Վերջինում մարտերը, իրենց տեղեկություններով, դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, սակայն ապստամբները վերահսկողություն են սահմանում կառավարական բանակի դիրքերի վրա։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը Facebook-ում հայտնել է, որ սիրիական բանակը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ է հասցնում ահաբեկիչների դիրքերին Հոմս և Համա նահանգներում։ Ռազմական գերատեսչությունը հերքել է նաև տեղեկությունն այն մասին, որ զինյալները մտել են Ալ-Քարյաթայն գյուղ, որը գտնվում է Հոմսից մոտ 67 կմ հարավ-արևելք։

Զինված ապստամբների հարձակումը Սիրիայում սկսվել է նոյեմբերի վերջին։ Գրոհայինները վերահսկողության տակ են վերցրել մեծ տարածքներ Իդլիբ նահանգում, Հալեպ քաղաքը, որ մեծությամբ երկրորդն է երկրում։ Կառավարական զորքերը դեկտեմբերի 5-ին լքել են Համան։ Reuters-ի փոխանցմամբ՝ արդեն մարտեր են ընթանում Հոմս քաղաքի արվարձաններում և ներսում, որտեղ ընդդիմադիր զորքերը ներխուժել են հյուսիսից եւ արևելքից։ Ապստամբները հայտնել են նաև, որ գտնվում են Դամասկոսից 20 կմ հարավ և պատրաստվում են ավարտին հասցնել քաղաքի շրջափակումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին